-
02.06.2018|
18:34
Նախարարություններին և պետական այլ գերատեսչություններին տրամադրված նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահ: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անձամբ է զբաղվում կտավները «հայրական օջախ» վերադարձնելու խնդրով:
-
01.06.2018|
01:12
«Իրատեսի» հյուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆՆ է:
-
01.06.2018|
01:09
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 12-ին կմեկնարկի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը: Համերգներ են նախատեսվում Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում: Փառատոնի շրջանակում հնչում են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների գործեր: Լինում են նաև համաշխարհային պրեմիերաներ:
-
01.06.2018|
01:07
«Իրատեսի» հյուրը բանասեր, հայագետ, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԲՐԱՀԱՄ ՏԵՐՅԱՆՆ է: Ամերիկաբնակ գիտնականի առավել կարևոր հրատարակություններից են մ. թ. առաջին հարյուրամյակի հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացուն նվիրված երեք գրքերը:
-
01.06.2018|
01:06
Երիտասարդ ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԻ «Նոկտյուրն» կարճամետրաժ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է «Web Ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Հինգ րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմը փառատոնային կյանք է ունեցել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:
-
31.05.2018|
12:04
Մայիսի 28-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր առաջին ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։ Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում և չդադարող ծափերի ուղեկցությամբ։ Համերգի ավարտին ունկնդիրները չէին թողնում դիրիժորին հեռանալ բեմից՝ ծափերի ներքո նրան բազմիցս հրավիրելով բեմ։
-
30.05.2018|
22:56
Հունիսի 11-ին տեղի կունենա Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Հայաստանի և փառատոնի հյուրն է լինելու Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:
-
29.05.2018|
09:57
ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ հայ ջութակահարական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է:
-
28.05.2018|
22:16
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ շարունակվում են Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունները։ Մայիսի 23-ին Շտուտգարտի Liederhalle-ի «Բեթհովեն» սրահում երաժշտասեր հանրությունը հավաքվել էր ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
-
26.05.2018|
19:34
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում) մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։